211652_close_icon
views-count14177 դիտում article-date 16:59 14-08-2017

Սեպտեմբերին Նիկոլաև քաղաքում կհայտարարվի «հայկական մշակույթի շաբաթ»

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի հանդիպումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների սերտացումն ու խորացումը մեծ կարևորություն ունի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից: Ալեքսանդր Սենկևիչն իր հերթին նշեց քաղաքային իշխանությունների հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության հետ ապակենտրոնացված համագործակացություն ծավալելու գործում՝ հավելելով, որ Նիկոլաևն այն քաղաքներից է, որտեղ կողք-կողքի խաղաղ և համերաշխ ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ս.թ. սեպտեմբեր ամսին Նիկոլաև քաղաքում հայտարարել «հայկական մշակույթի շաբաթ»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին, որի շրջանակներում կներկայացվի ՀՀ տնտեսական և զբոսաշրջային ներուժը, երկրի հարուստ մշակութային ժառանգությունը: Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին մարզային հեռուստաալիքներով Հայաստանի մասին պատմող ֆիլմեր հեռարձակելու հնարավորության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր