8432 դիտում
11:39 16-08-2017
Աշխատում են՝ իրենց չխնայելով. Կառավարության անդամներից շատերն արձակուրդ չեն մեկնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախարարներից շատերը ակտիվ ամառային հանգստի են մեկնել: Մասնավորապես, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանգստանում է օգոստոսի 7-18-ը, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տասնօրյա հանգստի է մեկնել՝ օգոստոսի 14-24-ը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առայժմ արձակուրդի չեն մեկնել, համենայն դեպս կառավարության կայքում նրանց արձակուրդի մասին վարչապետի համապատասխան որոշում չկա:
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այս պահին չի մեկնելու հանգստի: Նա տեղեկացրել է, որ հանգստի մեկնելու է ձմռանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի օրակարգում էլ դեռ արձակուրդային օրեր նախատեսված չեն: Նրա օգնական Սոնա Տռուզյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որա այս պահին օրակարգում նման հարց չկա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ տեղեկացրեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Այն եղել է կարճատև և անցկացրել է Հայաստանում:
Մարզպետներից Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այս տարի հանգստի չի մեկնել և չի էլ մեկնելու, իսկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն առայժմ չի գնալու: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին մարզպետների օգնականները:
Պատգամավորներից Վարդան Ղուկասյանը Թբիլիսի է մեկնել արձակուրդների շրջանում: Նա մասնակցել է Թումանյանի Վերնատան բացման միջոցառմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»