211652_close_icon
views-count4622 դիտում article-date 13:44 16-08-2017

Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը: Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է ավտոկայանատեղի, տեղադրվել են աղբամաններ: Զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող Տառերի պուրակի տարածքի և հարակից ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր