211652_close_icon
views-count14165 դիտում article-date 16:52 16-08-2017

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

Այս գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի 57-ամյա քաղաքացի է մահացել։ Այդ մասին «[url=http://www.mk.ru/incident/2017/08/16/v-aeroportu-domodedovo-umer-grazhdanin-armenii.html]Московский комсомолец[/url]»-ին տեղեկացրել է օդանավակայանի ղեկավարության աղբյուրը։ Նշվում է, որ տղամարդը պետք է թռչեր Երևան, սակայն մինչև թռիչքը, ժամը 02։45-ի սահմաններում, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Քաղաքացուն հասցրել են բուժկետ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Պարզվել է, որ տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից։ Հայտնի է դարձել նաև, որ նա մինչև օգոստոսի 14-ը բուժում էր ստանում թոքերի օնկոլոգիական հիվանդության դեմ։

Նմանատիպ նյութեր