86941 դիտում
10:13 17-08-2017
Սիրված ու ճանաչված հեռուստալրագրող, «Հայելի» ակումբի հիմնադիր, «Հայելին ձեր տանը» հաղորդման հեղինակ և վարող Անժելա Թովմասյանի գործը փոխանցվել է քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում սիրված ու ճանաչված հեռուստահալրագրող, «Հայելի» ակումբի հիմնադիր նախագահ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելին ձեր տանը» հաղորդաշարի հեղինակ և վարող Անժելա Թովմասյանի նկատմամբ կատարված գողության փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարւցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժանմունքի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։
Ոստիկանութոնն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ նյութերը փոխանցվել են քննչական բաժին, սակայն ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել՝ այդ թվում ուսումնաիրելով դեպքի վայրում և հարակից փողոցներում տեղադրված տեսախցիկները։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073524/]հայտնել էինք[/url], որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ օրը, գիշերը ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում 2 հոգի, ովքեր դեմքերը փակել էին կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ՝ մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել էին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տեսաձայնագրել էր ավտոմեքենայի կայանման վայրին մոտ շենքերից մեկում տեղադրված տեսախցիկը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8499 դիտում
22:39 10-02-2017
Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդման՝ «Հայելին Ձեր տանը» հաղորդաշարի հյուրն է Ազատ Արշակյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ