17741 դիտում
10:42 17-08-2017
Նոր, հավակնոտ ծրագրեր Սևանում. ստեղծվելու է «Գրանդ Սաֆարի». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Այսօր Սևանա լճի շրջակայքում լողափ «աշխատացնող» հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտներ կան: Բացառությամբ 4-5 էլիտար լողափերի՝ մնացած գոտիներում հանգստացողներին հրամցվում է խորհրդային տարիներից պահպանված գույք, իրենց դարն ապրած տաղավարներ, կարկատած, ժանգոտ ու անվտանգության կանոններին չհամապատասխանող նավակներ և այլն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի ամիս առաջ մարզերից ներդրումային ծրագրեր ուզեց: Ի՞նչ ներդրումային ծրագրեր կան Սևանում՝ «Առավոտի» հարցին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց, որ ներդրումային տասը ծրագիր արդեն ռեալ է: Ըստ պարոն Գուլանյանի՝ հողը լինելու է պետական սեփականություն, բայց վրայի շենք-շինությունները՝ սեփական: Բոլոր ծրագրերն էլ նախատեսված են Սևանի ափամերձ հատվածների համար:
Սևանում իրականացվող ծրագրերից մեկը, Վահե Գուլանյանի խոսքով, որը որ և ամենախոշորն ու «ամենաամբիցիոզն» է, լինելու է Գավառի ճանապարհի վրա՝ Նորաշեն համայնքի մերձակայքում: «Այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին, լինելու է զբոսաշրջային գոտի, որը 70 մլն դոլարի չափով արժեք է ունենալու: Ներդրողն արդեն կա՝ Ամերիկայի հայ է: Շատ ամերիկահայեր մասնակցելու են այս ծրագրին, բավականին լուրջ ծրագիր է»,- ասաց մեր զրուցակիցը:
Երկրորդ ծրագրի ներդրողը ֆրանսահայ է, որի նախագիծը կյանքի կկոչվի Լճաշեն համայնքի հարակից տարածքում: Գործարարն արդեն 800 հազար դոլարի ներդրում է արել, ըստ Վահե Գուլանյանի, շուտով ևս մեկ մլն դոլար և ավելի ներդրում կանի:
Երրորդը՝ Հին քաղաք նախագիծն է, որը ՊՈԱԿ-ի տնօրենի ներկայացմամբ, բավականին խոշոր ծրագիր է՝ 120 մլն դոլարի արժողությամբ:
«Սա լինելու է մասնակցային ֆոնդի պես, յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է այնտեղ հանգստի հատված ունենալ, կարող է ունենալ: Մյուսը՝ «Լավանդա Սիթիին» հարակից տարածքում է լինելու՝ առանձնատնային ավանի պես, որը, իմ կարծիքով, կսկսվի եկող տարի կամ մյուս տարի: Թերակղզին ամբողջությամբ փոխվելու է, այն բերելու ենք բարվոք տեքստի»:
Ծրագրերից մեկը նախատեսված է Ծովագյուղ համայնքի հատվածում: Պարոն Գուլանյանի խոսքով, այստեղ էլ լինելու է մեծ «Գրանդ Սաֆարի»՝ իր գրանդ պարկով:
«Այստեղ նաև հանրային լողափ է լինելու: Հին ձկնորսական քաղաք է կառուցվելու, շրջակայքում լինելու է Սաֆարի պարկ, ձիարշավարաններ և այլ ժամանցային տուրեր»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
14:31 17-06-2024
«Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր
3254 դիտում
19:40 10-04-2014
Կան հավակնոտ ծրագրեր, և դրանք կյանքի կկոչվեն. Հարություն Քուշկյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը