112338 դիտում
19:48 18-08-2017
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացված «Նոր Զովք» սուպերմարկետը մրցակից է լինելու Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ին. Նոր Զովքեցիները հավատարիմ են լինելու «Միշտ թարմ և մատչելի» կարգախոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈԻԹ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանում բացվեց «Նոր Զովք»-ի ևս մեկ սուպերմարկետ, որը դառձավ համանուն սուպերմարկետների ցանցի թվով 20-րդ առևտրային կենտրոնը: ր
Այն գործելու է քաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում` Բաբաջանյան 52 հասցեում և հատկանշականն այն է, որ, չնայած բազմաբնակարանային շենքերով հագեցված լինելուն, թաղամասում խոշոր խանութ դեռևս չկար և բնակիչները ստիպված ծանր տոպրակներով երկար ճանապարհ էին անցնում: Այժմ ընտանեկան գնումները հնարավոր կլինի կատարել մոտակա «Նոր Զովք»-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սուպերմարկետում, որի առևտրային մակերեսը կազմում է 1200 քմ, տեղադրված են 6 դրամարկղեր, ինչը թույլ կտա բարձրացնել սպասարկման որակի մակարդակը և արագությունը, իսկ խանութի բացման միջոցով ստեղծվել է մոտ 60 նոր աշխատատեղ:
Գնորդների հարմարավետությունն ապահովելու համար նոր սուպերմարկետն ապահովված է լուսավորության և օդափոխության նորագույն տեխնոլոգիաներով, իսկ լիովին ինքնասպասարկումը թույլ կտա հաճախորդներին տնտեսել ժամանակը:
Նոր սուպերմարկետը, ինչպես նաև «Նոր Զովք»-ի մյուս խանութները, բնակիչներին կներկայանա իր ցածր գներով՝ գրեթե ինքնարժեքով, որոնք գործելու են մշտական հատուկ առաջարկների և ակցիաների միջոցով:
Բացման արարողությանը ներկա էին սուպերմարկետի մեծ թվով աշխատակիցներ և տարածքի բնակիչներ ու երեխաներ: Երեխաները սպասում էին իրենց համար պատրաստված անակնկալ քաղցրավենիքներին ու նվերներին:
Գնումներ կատարող մի քանի քաղաքացիներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք վստահ ենք, որ «Նոր Զովք»-ը հավատարիմ կմնա իրեն որդեգրած «Միշտ թարմ և մատչելի» կարգախոսին ու մենք մեծ սիրով կկատարենք մեր գնումները նշված սուպերմարկետից:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված նորաբաց սուպերմարկետի աշխատակիցները առաջին բարեգործական ակցիան կատարեցին նաև այսօր:
Նրանք դրամական փոխանցում կատարեցին այս տարվա հուլիսի 21-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 տան բնակիչներ, 51-ամյա Զարինե Բեգոյանին, նրա որդուն՝ առաջին կարգի հաշմանդամ, 29-ամյա Էմին Մանուկյանին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/24/1073223/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 21-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 տանը խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով տունն ամբողջությամբ այրվել էր:
Այնտեղ բնակվող 51-ամյա Զարինե Բեգոյանը, նրա որդին՝ առաջին կարգի հաշմանդամ, 29-ամյա Էմին Մանուկյանը և նրանց բարեկամը՝ Գոհար Թադևոսյանը, այժմ ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Տունը, այնտեղ գտնվող գույքը, փաստաթղթերը և մնացած բոլոր իրերը ամբողջությամբ այրվել են:
Հրդեհի հետևանքով Զ. Բեգոյանը ստացել է առաջին աստիճանի այրվածքներ դեմքի, ձեռքերի շրջանում, իսկ որդու մոտ այրվածքներ կան ոտնաթաթի տակ:
Ընտանիքն անապահովի կարգավիճակ ուներ, ապրում էին մեծ դժվարությամբ՝ չնայած, որ աշխատում էին, սակայն այսօր, երբ հրդեհն ամեն ինչ մոխրակույտի է վերածել, էլ ավելի է բարդացել նրանց վիճակը: Տան գույքի մեծ մասը ձեռք էին բերել ապառիկներով, որոնք ևս արդեն մոխրացել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Զ. Բեգոյանը ասաց. «Տանն էինք, մեկ էլ ծխի հոտ առա, դուրս եկա, տեսա պատշգամբի տակն այրվում է, անմիջապես այս ու այն կողմ վազեցի, որ փորձեմ հանգցնեմ, սակայն կրակն այնքան ուժեղ էր, որ միանգամից տարածվեց:
Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարները կայծակնային արագությամբ հասան, սակայն, չնայած նրանց գործադրած ջանքերին, արդեն ուշ էր: Տունը շատ հին էր, մեծ մասը փայտից էր կառուցված, որն էլ հենց նպաստեց կրակի այդքան արագ տարածմանը:
Հազիվ կարողացանք երեխային լուսամուտից հարևանների օգնությամբ հանել: Այդպես այրվեց այն ամենը, ինչ ունեինք: Ես աշխատում եմ «Հայփոստ»-ում: Քիչ-քիչ ապառիկով փորձում էինք տանը ստեղծել ամեն հարմարություն. գույք ու տեխնիկա գնել, սակայն հրդեհն ամեն ինչ իր ճանկն առավ: Պատճառը հոսանքալալերի կարճ միացումն է եղել: Մենք այժմ գիշերում ենք բաց երկնքի տակ, որդիս ոչ մի տեղ չի գալիս, չնայած որ գնալու տեղ էլ այդքան չունենք, բարեկամներ չունենք: Տեսնենք՝ ով ինչով և ինչպես կօգնի, գոնե մի փոքր տուն ստեղծենք, նախկինից անգամ մի տուփ լուցկի չկարողացանք փրկել»:
Տան մոտակայքում հավաքվել էին նաև հարևաններ, ովքեր նույնպես փաստեցին, որ ընտանիքը իսկապես ամեն բան դժվարությամբ էր ձեռք բերել, ասացին, որ իրենց համար ապրում էին, սակայն այդ չարիքը ոչինչ չխնայեց, և նրանք ամեն ինչից զրկվեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 274+
274+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1297 դիտում
13:43 19-11-2023
Կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը ապրեց ու գործեց հետախույզի կարգախոսին հավատարիմ․ ՊՆ
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)