211652_close_icon

Քառօրյա պատերազմում իր զինակից ընկերների հետ սահմանն անառիկ պահող զինվորը գրում է...

views-count28710 դիտում article-date 17:07 19-08-2017
2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագծում իր զինակից ընկերների հետ հերոսաբար թշնամուն արժանի հակահարված տված զինծառայող, արդեն զորացրված Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/areg.sardaryan.3?_rdc=1&_rdr]էջում [/url]գրում է. «Էսօր ընկերոջս ու մեր հերոսի՝ Ադամ Սահակյանի ծննդյան օրն ա: Ադամի մասին շատ խոսել, կարծում եմ, չարժի, իմաստ չունի, որովհետև բոլորս գիտենք թե՛ իրեն, թե՛ իր հերոսության մասին: Ադամն էն տղերքից ա, որ սիմվոլ դարձավ շատերի համար՝ քաջության, համառության, հերոսության, մաքրության...բայց չմոռանանք, որ էսօր նաև մի ուրիշ հերոսի՝ Գևորգ Գագիկի Վարդանյանի ծննդյան օրն ա: Իր մասին երևի պետք ա մի փոքր խոսել, որովհետև էդ տղային, վստահ եմ, շատերը չգիտեն: Գևորգը գյումրեցի ա, բայց հանգամանքների բերումով 6 տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել ա Ռուսաստանի Դաշնություն, կրթություն ա ստացել էնտեղ: 18 տարին չբոլորած՝ Գևորգը վերադարձել ա հայրենիք՝ հայոց բանակում ծառայելու համար: Գալիս ա վեց ամիս շուտ, որ հասցնի լեզուն լրիվ յուրացնել: Ծառայության անցնում ա Թալիշում. ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակի գնդացրորդն էր: Ծառայության ընթացքում մի քանի անգամ խրախուսվել ա, որոնցից մեկը՝ վիրավոր ընկերոջը դիտարկվող տարածքից գրկած դուրս բերելու համար (էդ ժամանակ եղել ա 5-6 ամսվա ծառայող: Մի քանի անգամ էլ ծառայակիցների հետ ա մղել հակառակորդի ԴՀԽ-եր): Ապրիլյան գործողությունների ժամանակ կռվել ա ամենաթեժ կետերից մեկում: Հրաչ Գալստյանի գլխավորությամբ՝ մասնակցել ա Թալիշի գրավված դիրքերը վերադարձնելու համար մղված մարտերին: Ամենավտանգավոր կետերում Գալստյանն ու Գևորգն են առաջինն առաջ գնացողներն եղել: Արդյունքում՝ նույնիսկ ոչնչացրել են 1 տանկ, բայց երկրորդը չեն հասցրել ու զոհվել են դրա արձակած արկի պայթյունի հետևանքով: Գևորգի ընտանիքը մնաց ապրելու Հայաստանում: Հ.Գ. Չմոռանանք տղերքին ու իրանց արածը: Ընդունեք ասածս՝ որպես խնդրանք, հորդոր, մի՛ մոռացեք ոչ մեկին, որովհետև էս տղերքը դրան արժանի չեն: Շնորհավոր տղերքի ծնունդը: Շնորհավորում եմ նաև բոլորիս, որովհետև էս տղերքի ծնունդը, փաստորեն, հայրենիքի անվտանգության մեխանիզմը ևս մեկ կարևորագույն մասնիկով համալրեց»։ [img]http://shamshyan.com/ups/images/0264350001503148036391080.jpg[/img]

Նմանատիպ նյութեր