108837 դիտում
10:50 21-08-2017
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները որոնում են «Յոժ» մականվամբ 35-ամյա տղամարդուն, ով կասկածվում է Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոյին» հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցված 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրգործի շրջանակում արդեն կա կասկածյալ, ում որոնում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 14-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ «Լոլոյի Էդո» մականվամբ 31-ամյա Էդմոն Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արման Շահինյանը Է. Հարությունյանին սպանելու նպատակով իր մոտ եղած հրազենով կրակել է Է. Հարությունյանի որովայնին, այնուհետև Ա. Շահինյանը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահինյանին Վանաձորում ճանաչում են «Յոժ» մականվամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական մարմինը արդեն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել է դատարանից, որ դատարանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարի։
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։
Օրերս նաև էլեկտրոնային լրատվամիջոցներով որոշ «վայ» վերլուծաբաններ, իրար հերթ չտալով, գրում էին, որ Վանաձորը դարձել է «Սիցիլիա», սակայն ցանկացած երկրում էլ լինում են կրակոցներ, քրեական «ռազբորկաներ» և կան բազմաթիվ երկրներ, որտեղ նմանատիպ հանցագործությունները տարիներով չեն բացահայտվում։ Կան երկրներ էլ, որտեղ չեն նախականխվում ու կանխվում նմանատիպ հանցագործություններ։
Վերջին տարիներին Լոռու մարզի ոստիկանների և քննիչների կատարած աշխատանքների արդյունքում բազմաթիվ հանցագործություններ են կանխվել և նախականխվել, մեծ թվով կատարված հանցագործություններ բացահայտվել են, այդ թվում՝ հասարակության կողմից մեծ հնչեղություն ստացած, ու կարծիքը, թե Վանաձորը դարձել է «Սիցիլիա», պարզ հերքվում է այն փաստով, որ մարդիկ ցանկացած ժամի կարողանում են անվտանգ շրջել Վանաձորում, մինչդեռ 90-ական թվականներին, երբ Ներքին գործերի նախարարներ էին նշանակվել Լևոն Գալստյանը, Աշոտ Մանուչարյանը, հանրապետությունում տիրում էր անպատժելիություն և միայն Վանո Սիրադեղյանի՝ Ներքին գործերի նախարար նշանակվելուց հետո հանրապետությունում քրեածին իրավիճակը վերցվեց իրավապահների հսկողության տակ։ Եվ հիմա էլ այդ նույն վիճակն է։ Դրա վառ ապացույցն է նաև այն, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ կա ծանր հանցագործությունների թվի նվազում և կա կատարված հանցագործությունների բացահայտման աճ և դրա վառ ապացույցն է նաև «Լոլոյի Էդոյի» վրա կրակած՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարած Լոռու մարզի ոստիկանների և քննիչների հսկայածավալ աշխատանքները։ Այդ աշխատանքները ղեկավարել են մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը, Բազումի ոստիկանապետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Կարապետյանը։
Ի դեպ, նշված հանցագործությունը լիարժեք բացահայտելու նպատակով Լոռու մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը նշանակել են մի շարք փորձաքննություններ։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ մեր ստացված որոշ տվյալներ չենք հրապարակում, բայց հատուկ այդ «վայ» վերլուծաբանների համար նշենք, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են մի քանի վարկածների ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074765/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն էր մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի:
Վիրավորը, ով հրազենային վնասվածքներով է՝ վերակենդանացման բաժանմունքում էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: Ժամանել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդվարդ Հարությունյանն էր: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Լոռու մարզի քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանը:
[b]«Յոժ» մականվամբ 35-ամյա Արման Շահինյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0885648001503299497647797.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+