2440 դիտում
19:19 21-08-2017
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները սեպտեմբերին ընդառաջ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ: Ըստ այդմ, նշվել է, որ ծրագրի անցած 8 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 94 հյուրընկալ ընտանիք արդեն իսկ ընդունել են 131 երեխաների: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու քայլեր ձեռնարկել հյուրընկալ ընտանիքներին խրախուսելու նպատակով:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողությամբ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է նաև հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ: Աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքում գիշերային ժամերին փողոցային երթեկության կանոնները պահպանելու նպատակով:
«Վերջերս բողոքներ ենք ստացել մեր համաքաղաքացիներից, որ գիշերային ժամերին ավտոմեքենաներ և մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթևեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ՝ դրանով իսկ խաթարելով մյուս քաղաքացիների հանգիստը: Ըստ այդմ, համագործակցեք ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ և խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները:
Մեկ այլ հանձնարարականով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել մինչև սեպտեմբերի մեկը պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները՝ իրականացնելով ներկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շարունակվում են խստացված հսկողությունն ու հերթապահությունը մայրաքաղաքի հրդեհավտանգ համարվող տարածքներում:
Միաժամանակ հանրությանը պարբերաբար իրազեկվում է այդ տարածքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունն այդ տարածքներում:
Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում չորացած ճյուղերով ծառերը, որոնք ենթակա կլինեն էտման՝ համապատասխան սեզոնի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
2026 դիտում
16:07 27-03-2017
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը
2185 դիտում
16:50 20-03-2018
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը
1331 դիտում
13:09 31-03-2014
Մաքրվում են ստորգետնյա անցումները
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»