66975 դիտում
18:10 21-08-2017
Ողբերգական դեպք Երևանում. 2 անչափահաս երեխաների 47-ամյա հայրը մեքենան վարելիս՝ կորցրել է ինքնազգացողությունը և բախվել բետոնե սյանը. նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակչ, 47-ամյա Խաչիկ Ալիզյանը Աթոյան և Այվազովսկի փողոցների խաչմերուկում իր վարած Hyundai մակնիշի 70 CC 505 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Արմեն Դեղոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մերուժան Հեքիմյանն ու Ռոբերտ Գրիգորյանը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին վաշտի ծառայողները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան վարելիս վարորդը, ով սրտի հետ կապված դնդիրներ է ունեցել, վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական կոմիտեի քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր ժամանած վարորդի բարեկամներն ասում էին, որ նա վերջերս էր վիրահատել սիրտը, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+