66588 դիտում
21:38 21-08-2017
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին և երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Փայլուն նվաճում:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում 3։1 հաշվով պարտության մատնեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադենին, 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախեց ամերիկացի Թրեյսի Հենկոկին, 1/4 եզրափակչում 6:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075282/]հաղթեց[/url] վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, իսկ կիսաեզրափակիչում ընդամենը 58 վայրկյանում 8:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075286/]հաղթեց[/url] ուզբեկստանցի Ռուստեմ Ասակալովին:
Նշենք, որ գոտեմարտին հետևող հանդիսականները, այդ թվում՝ չեզոք, բոլորը երկրպագում էին Արթուրին, վանկարկելով՝ «Արթուր, Արթուր»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1399 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում