211652_close_icon
views-count54762 դիտում article-date 23:33 21-08-2017

Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Երկրապահ ուխտագնացները Մեծ Շենում Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եկեղեցում կատարեցին մոմավառություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտակերտի բնակչությունն այսօր մեծ ոգեւորությամբ դիմավորեցին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորած եռասերունդ երկրապահական պատվիրակությանը: Ուխտագնացները ծաղկադրումներ արեցին Մարտակերտ քաղաքի, Մեծ Շենի, Կոճողոտի, Դրմբոնի, Մաղավուզի, այլ տարածքների բոլոր հուշարձանների մոտ: Մեծ Շենում, Կառլեն եւ Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված եկեղեցում նաեւ հոգեւոր կարգ մատուցվեց՝ ուխտագնացությանը մասնակցող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ: Ամենուր ավագ սերնդի երկրապահներին ուղեկցում էին պատանի եւ երիտասարդ երկրապահները: Մարտակերտի վարչակազմի ղեկավար, գեներալ Վլադիկ Խաչատրյանը մատնանշեց, որ Մանվել Գրիգորյանը էական նշանակություն է ունեցել 1989-94-ի հաղթամարտում: Վ. Խաչատրյանն անգնահատելի համարեց Երկրապահի մասնակցությունն անցյալ տարվա ապրիլյան պատերազմին: Պարոն Խաչատրյանը, սակայն, շատ ու շատ կարեւորում է հենց երկրապահական այս ուխտագնացությունները՝ ընդգծելով, որ սա սերունդների հայրենասիրական դաստիարակության բաց դաս է: Մարտակերտի տարբեր բնակավայրերի բնակիչները գեղեցիկ հուշեր էին պատմում պատերազմի տարիներից՝ հիշելով, թե ինչպես հենց Մեծ Շենի խաչմերուկից Մ. Գրիգորյանի ղեկավարած լեգենդար 5-րդ բրիգադը սկսեց հետ մղել թուրք ազերուն՝ ազատագրելով տարածաշրջանի բոլոր գյուղերն ու Մարտակերտ քաղաքը: Երկրապահ ուխտագնացները մատնանշում էին, որ այս ուխտագնացությունը հնարավորություն է տալիս երեկվա մարտական ընկերներին հանդիպելու, վերապրելու դժվարին, բայց՝ անձնազոհ ու գեղեցիկ օրերը: Երկրապահ ուխտագնացներին ուղեկցող մշակութային խմբերն այսօր համերգային ծրագրեր նվիրեցին Մարտակերտի եւ Ասկերանի բնակչությանն ու զորամասերին: Վաղը Երկրապահ ուխտագնացներին սպասում են Հադրութի եւ Մարտունու բնակիչներն ու իշխանությունները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 541+
541+

Նմանատիպ նյութեր