10776 դիտում
21:36 22-08-2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություներ` Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Ռոստովյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
[img]http://shamshyan.com/ups/images/0926250001503421352325499.jpeg[/img]
Իսկ Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց և Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց խաչմերուկների հատվածներում՝ Տիգրան Մեծի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկի երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Զավարյան, Նար Դոսի և Գլինկայի փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:
[img]http://shamshyan.com/ups/images/0390598001503421575764885.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0744476001503421600270355.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0885638001503421618816814.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
988 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
643 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը