211652_close_icon
views-count4714 դիտում article-date 21:51 23-08-2017

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին: Այցելության ընթացքում Վիգեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր