5928 դիտում
16:09 25-08-2017
Կասեցվել է թերի մշակմամբ «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիքի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:
Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 շիշ, 0.5լ – 13549 շիշ, 1.25լ – 3892շիշ և 2լ – 3846 շիշ, իրացումը կասեցվել է, տրվել է շուկայից «Միրինդա Խնձոր» տեսակի արտադրանքի հետ կանչի կարգադրագիր:
Նմանատիպ նյութեր
3298 դիտում
19:30 24-02-2021
Կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1510 դիտում
15:01 12-04-2021
Էջմիածնում գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը
1449 դիտում
12:14 17-10-2014
Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի տոմատի հյութի, թանի և գազավորված թանի արտադրությունը
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան