211652_close_icon
views-count7401 դիտում article-date 15:38 25-08-2017

Զլաթան Իբրահիմովիչ. Սա Մխիթարյանի տարին է լինելու

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքած շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել, որ իր թիմակից Հենրիխ Մխիթարյանը նախոր մրցաշրջանի համեմատ զգալի առաջընթաց կունենա: «Կարծում եմ, որ սա Մխիթարյանի մրցաշրջանն է լինելու: Նախորդ մրցաշրջանի սկզբում նրա համար դժվար էր, սակայն հետո նա թափ հավաքեց, իսկ այս մրցաշրջանը պարզապես հրաշալի է սկսել: Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ նա հնչեղ անուն չունի, ինչպես՝ այլ ֆուտբոլիստներ, կամ էլ նա ծագումով փոքր երկրից է, սակայն այս տարի նա վստահություն կստանա, ինչին արժանի է: Ես խաղադրույք եմ կատարում Մխիթարյանի վրա: Իսկ եթե հանկարծ նա ինձ փոխանցումներ չտա, ապա չի խաղա: Կատակում եմ», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր