211652_close_icon
views-count9409 դիտում article-date 15:16 28-08-2017

Իրանը նավթի արդյունահանումը հասցրել է վերջին 8 տարիների ամենաբարձր մակարդակին

Իրանում նավթի օրական արդյունահանման միջին ծավալները հասցվել են 3.8 մլն բարելի։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության հարցերով վարչությանը հղումով, այն վերջին 8 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս տարվա հուլիս ամսին Իրանում օրական արդյունահանվել է միջինը 3.8 մլն բարել նավթ, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0.3 տոկոսով /10 հազար բարել/ ավելի է։ Բացի այդ, The Telegraph թերթի փոխանցմամբ՝ Իրանը այս տարվա հուլիսին Հնդկաստան է արտահանել 502 հազար բարել նավթ։ Հիշեցնենք, որ 2011 թվականին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով իրանական նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն կրճատվել էին։ Սակայն Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի կնքումից հետո 2016 թվականի հունվարից այդ երկիրը սկսեց էապես մեծացնել նավթի արդյունահանումը։

Նմանատիպ նյութեր