5303 դիտում
09:54 30-08-2017
Հյուսթոնի հայ համայնքը հայտնվել է Հարվի ծովամրրկի կիզակետում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը պատմում է քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի և իրադարձությունների սպասվող ընթացքի մասին:
Հարվի ծովամրրիկն ԱՄՆ-ի Թեքսաս նահանգին հասցրել է ահռելի մեծ վնասներ՝ ջրհեղեղի հետևանքով արդեն իսկ 10 մարդ է զոհվել, Հյուսթոն քաղաքը սուզվել է մոտ 1 մետր ջրի տակ: Հյուսթոնում իրավիճակի և այնտեղ բնակվող մոտ 3000 հայերի կացության մասին հեռախոսազրույցում մեզ պատմեց Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը:
Կարո՞ղ եք ասել խնդրում եմ, այժմ որտեղ եք և ինչ վիճակում է գտնվում Հյուսթոն քաղաքը:
«Հիմա Հյուսթոնի վիճակը շատ վատ է, ժողովրդի մեծ մասը անօթևան է մնացել աղետի պատճառով: Մեր տունն ամբողջովին ջրի մեջ է, տեղափոխվել ենք մեր ընկերոջ տուն արդեն երկու օր է: Կարծես բանտարկյալներ լինենք»:
Ի՞նք տեղեկություն են տեղական մարմինները ձեզ տրամադրել: Ե՞րբ կկարողանաք վերադառնալ տուն:
«Մեր ստացած վերջին տեղեկությունն այն է, որ եթե մեկ օրից անձրևը դադարի, պետք է սպասենք ևս երկու օր մինչև ջուրը նվազի: Սակայն տարածքներ կան, որտեղ ջրի բարձրությունը շատ մեծ է և ցամաքելու համար օրեր կպահանջվեն»:
Իսկ եկեղեցին ներգրավվա՞ծ է մարդկանց օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:
«Եկեղեցին միշտ պատրաստ է օգնել հայ համայնքին և թիկունք կանգնել նրանց: Այս պահին մեր ծխական խորհրդի անդամների մեծ մասի վիճակը անելանելի է: Վստահ չենք, թե ինչպես ենք օգնելու մեր ժողովրդին, սակայն գիտեմ, որ եկեղեցու հովիվը՝ Տեր Մարտիրոս Հակոբյանը աշխատում է հայ համայնքի անդամների հետ հեռախոսով կապ պահպանել: Փորձում ենք օգնել ինչքանով, որ կարող ենք, սակայն այս իրավիճակում շատ դժվար է այդ անելը»:
Տեղական իշխանությունները պատշաճ օգնություն ցուցաբերու՞մ են մարդկանց:
«Նրանք նավերով են օգնում ժողովրդին: Շատերը փակված են մնացել իրենց տներում և ջրի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Այդ առումով իշխանությունները օգնություն են տրամադրում և նրանց դուրս են բերում նույնիսկ ուղղաթիռներով»:
Արեգ Սահակյանը նաև պատրաստակամություն հայտնեց օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում Հյուսթոնում բնակվող իրենց բարեկամների հետ կապ հաստատել: Ցանկացողները կարող են դիմել նրան հետևյալ հեռախոսահամարով:
Թեքսասի բնակիչների համար այս ծանր իրավիճակում փորձում է օգտակար լինել նաև Սպիտակ տունը: Նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը երեքշաբթի օրը մեկնել են Թեքսաս նահանգ՝ անձամբ հետևելու իրականացվող գործողություններին:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4005726.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
7161 դիտում
10:43 06-09-2017
Հյուսթոնի հայ համայնքին օգնելու համար հանգանակություն է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
4667 դիտում
22:04 02-09-2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչությունը նախապատրաստվում է Դորիան անունը կրող ծովամրրկի հարվածներին
5325 դիտում
09:53 28-02-2018
Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»