7354 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ցույցն են իրականացրել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Ցույցին մասնակցում էր նաև «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից, կաուչուկի արտադրամասի նախկին ղեկավար Գագիկ Ավետիսյանը: Նա պատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք վտանգավո՞ր էր օրեր առաջ «Նաիրիտի» հրդեհի ծուխը:
«Ոչ, այդ ծուխը վտանգավոր չէր: Օրգանական նյութ էր, ոչ մի անօրգանական միացություն չկար: Եթե այդ ծխի մեջ ծանր մետաղներ լինեին՝ այն այդքան վերև չէր բարձրանա, կիջներ ներքև: Այլ բան է, որ այդ ծուխը՝ որպես ծուխ, կարող է ազդել, ո՞վ է բան ասել։ Եթե շատ լինի՝ ցանկացած մարդու վրա էլ կարող է ազդել, նշանակություն չունի՝ թոքային հիվա՞նդ է, թե չէ»,-ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ ոչինչ չենք կարող պահանջել այն մարդուց, որ մենակ հերթապահում է ամբողջ գործարանում:
«Ի՞նչ կարող ենք պահանջել այդ մարդուց, եթե ոչ բարձր ճնշման ջուր կա, որը միշտ առկա է եղել գործարանում՝ ձմեռ-ամառ, միշտ պետք է լիներ, որ հրդեհամարման մեքենաները ցանկացած կետից կարողանային ջուր վերցնել: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում, ջուրը դատարկելուց հետո գնում են ինչ-որ տեղից ջուր են լցնում, նորից գալիս են: Եթե ուզում ես անվտանգ լինի՝ այդ բոլոր հարցերը պետք է լուծես: Մարդկանց հանում են, հետո էլ, որ մի դեպք պատահում է, ասում են՝ մենք ամեն ինչ լուծել ենք: Չեք լուծել: Եթե լուծած լինեիք՝ այդ 120 հեկտար տարածքում գոնե ոչ թե 200, այլ մի 500 հոգի պետք է լիներ՝ ամեն արտադրամասում 2 հոգի: Հիմա հրդեհից հետո ասում են՝ գործարանը գիշերային լուսավորություն կունենա: «Գնա մեռի, արի՝ սիրեմ», հա՞»,- եզրափակեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Գագիկ Ավետիսյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/24/1075527/]Հիշեցնենք[/url], որ նախորդ շաբաթ նաիրիտցիները «նախազգուշական» նստացույց էին իրականացրել՝ կառավարությունից պահանջելով տեղեկատվություն տրամադրել, թե ինչու գործարանում ներդրումներ անելու ցանկություն հայտնած «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին կառավարությունը աուդիտ անցկացնելու թույլտվություն չի տվել:
Նմանատիպ նյութեր
3383 դիտում
21:21 28-02-2020
Մենք «Գնա մեռի, արի սիրեմ»-ի ազգից պետք է «Արի սիրեմ, գնա մեռի» ազգ դառնանք. Սպարտակ Ղարաբաղցյան
Այս բաժնից
562 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
673 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
577 դիտում
14:07 30-12-2024
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն