211652_close_icon
views-count24932 դիտում article-date 22:16 01-09-2017

Թումոյի և Եվրոպական Միության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Նետոյի առասպելը» եռաչափ խաղի ստեղծման նախագիծը հայտնվել է ԵՄ ինովացիայի մրցույթի եզրափակչում

Թումոցիները շարունակում են հաջողություններ արձանագրել միջազգային մրցույթներում, այս անգամ՝ խաղերի ստեղծման ոլորտում։ Թումոյի և Եվրոպական Միության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը հայտնվել է ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի NICE մշակույթի և ինովացիայի մրցույթի եզրափակչում։ Խաղը մեկն է այն տասը նախագծերից, որոնք ընտրվել են 110 դիմորդների միջից։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։ «Նետոյի առասպելը» նախագծի ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին կմեկնեն Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ կանցկացվի մրցույթի որոշիչ փուլը։ Սեպտեմբերի 6-ին կհայտարարվեն հաղթողների անունները։ Հիշեցնենք, որ Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով պետք է զանազան խնդիրներ լուծի՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն այս տարի դեկտեմբերին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր