211652_close_icon
views-count3666 դիտում article-date 13:34 02-09-2017

Թրամփը «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար Կոնգրեսից 8 մլրդ դոլար է խնդրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 8 մլրդ դոլար հատկացնել նախորդ շաբաթ Թեքսաս նահանգին վրա հասած «Հարվի» հզոր փոթորկի թողած ավերածությունները վերացնելու համար, հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ նշված գումարը նախնական հաշվարկի արդյունք է և չի բացառվում, որ գումարի չափը կավելանա։ Թեքսասի նահանգային իշխանություններն ավելի վղ հայտնել էին, որ հետևանքները վերացնելու համար պահանջվելիք գումարը կարող է հասնել մինչև 125 մլրդ դոլարի։ Ներքին անվտանգության նախարարությունը համաձայն է տրված գնահատականի հետ։ Հիշեցնենք, որ «Հարվի»-ն ԱՄն-ին վերջին 12 տարիներին վրա հասած ամենահզոր փոթորիկն էր։ Քամու հզորությունը ժամում հասել է մինչև 215 կմ-ի։ Առավելապես տուժել են Ռոքփորթ. Քորպուս-Քրիսթի, Հյուսթոն քաղաքները՝ Հյուսթոնում մեծ հեղեղումներ առաջացնելով։ Փոթորկի հետևանքով զոհվել է 42, տարհանվել մոտ 1 մլն մարդ, վնասվել է առնվազն 100 հազար տուն։

Նմանատիպ նյութեր