14852 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Ողջունելով փրկարարներին և շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:
Պարգևատրման արարողությունից հետո տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Հանրապետության Նախագահի, տոնական միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԱԽ անդամների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարների, տոնին հրավիրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ԱԻՆ տարածքում բացվել և օծվել է փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանը: Այն նվիրված է մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված փրկարարներին:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը: Նորաբաց մասնաշենքում գործում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
21:00 05-09-2014
Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»