6722 դիտում
13:52 04-09-2017
Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ փոխնախարար
Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին այսօր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացի պաշտոնյաները հայտարարել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից:
«Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանը նշեց, որ դա սովորական գործառույթ է և Զինված ուժերի գործունեության մեջ անընդհատ լինում են պլանավորումների վերանայումներ: Նա հայտարարեց նաև, որ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելը պայմանավորված չէ Ադրբեջանի մասնակցությամբ:
«Ոչ մի խնդիր չի լինի: ՆԱՏՕ-ն կա, եղել է և շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Մնացած մեր բոլոր համագործակցության խնդիրները անընդհատ փորձում ենք սև և սպիտակի բաժանել»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նմանատիպ նյութեր
20453 դիտում
17:30 30-06-2017
Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը
14348 դիտում
17:09 30-08-2017
Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»