211652_close_icon
views-count116563 դիտում article-date 22:53 04-09-2017

Վաղ առավոտվանից զինվոր ու փրկարար, գյուղացի ու ոստիկան, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Բյուրականի անտառներում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վաղ առավոտվանից Արագածոտնի մարզի Բյուրականի անտառներում երեկվանից առաջացած խոշոր ու լայնածավալ հրդեհի տարածման ու կանխման դեմ պայքարում են Բյուրական գյուղի բնակիչները՝ գյուղապետ Զարզանդ Բաբայանի, Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջները՝ մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանի, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայանտառ ընկերության մի քանի մասնաճյուղերի ներկայացուցիչներ, ովքեր մեծ դժվարությամբ պայքարում են կրակի տարածման դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե բոլորը կենաց-մահու պայքար են տանում և վտանգելով իրենց կյանքը՝ փորձում են կրակի ճիրաններից փրկել անտառը: Քամին իր սև գործն անում է: Երևանից հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 12 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Վաղ առավոտվանից հրդեհաշիջման աշխատանքներում են ներգրավվել նաև Պաշտպանության նախարարության N զորամասի մեծ թվով զինծառայողներ՝ զորամասի հրամանատարի գլխավորությամբ: Զինվորները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք ոչ միայն կարողանում են սահմանն անառիկ պահել, այլև մենամարտում հաղթող են դուրս գալիս կրակի լեզուների դեմ: Տեղում հրեդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը, ում տաբատը կրակից այրվել էր, բայց դա չընկճեց դաշնակցական քաղաքական գործչին, ով իրեն վստահված տարածքում նույնպես հաղթող դուրս եկավ կրակի հետ մենամարտում: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որում ներգրավված են նաև մի քանի մարզերից ժամանած մեծ թվով հրշեջ-փրկարարներ: Լոռու մարզի Գուգարքի Անտառտնտեսության սշխատակիցները անմասն չմնացին հրդեհաշիջման գործում: [color=#EF2929] Բյուրական գյուղին հարակից սարում դեռ կիրակի օրվանից բռնկված հրդեհը մարելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: «Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր և հրշեջ-փրկարարական տեխնիկա: Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա: Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ: Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր: Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ»,- հայտնում են նախարարությունից:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 331+
331+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր