211652_close_icon
views-count2726 դիտում article-date 09:54 05-09-2017

Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ «Agile Spirit 2017» զորավարժություններին. ԱԳ փոխնախարար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը: Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր: «Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը: Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել: Ինչ վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ թերթի հարցին, ապա այս առումով Շավարշ Քոչարյանը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից՝ մատնանշելով, թե նախագահը շատ հստակ ամեն ինչ ասել է, որևէ խնդիր չկա, և ինքը ասելու որևէ նոր բան չունի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր