211652_close_icon
views-count25196 դիտում article-date 22:10 05-09-2017

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը փոխհատուցում կստանան Քեյթի մերկ լուսանկարներն ֆրանսիական ամսագրում հրապարակելու համար

Ֆրանսիայում դատարանը Closer պարբերականին պարտավորեցրել է բրիտանական արքայական ընտանիքին 100 հազար եվրո փոխհատուցում վճարել՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Զույգը 50 հազար եվրո կստանա` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանը ևս 45 հազար եվրոյով տուգանել է ամսագրի խմբագրին և տիրոջը: Նշենք, որ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի փաստաբանների ներկայացրած հայցի գումարը 1.6 միլիոն եվրո էր եղել:

Նմանատիպ նյութեր