4346 դիտում
10:28 07-09-2017
Սամվել Բալասանյանը պատրաստվում է համայնքային բյուջեից ծախսել 8 մլն դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական ճոխ առևտրին է նախապատրաստվում: Առաջիկայում կայանալիք «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ նախատեսվում է համայնքային բյուջեից ծախսել 8 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք սեպտեմբերի 12-ին կայանալիք Գյումրու ավագանու նիստի օրակարգից:
Ըստ օրակարգում ներառված նախագծի` նախատեսվում է միայն 950 հազար դրամ վճարել համերգային մասն ապահովող մենակատարներին, կես մլն դրամ` համույթներին, պարզվում է նաև, որ միջոցառման լուսանկարահանումը պետք է արժենա 125 հազար դրամ՝ ներառյալ նաև վարողների վճարը:
Տոնակատարության շրջանակում Բալասանյանը 3 միլիոնից ավելի դրամ վճարելու է մեքենաների վարձակալության համար, իսկ ծառայության ծախսերի համար նախատեսել է 2 մլն դրամ, թե ինչ ծառայությունների մասին է, բնականաբար, նշված չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6108 դիտում
10:42 08-11-2017
Քաղաքապետարանը քաղաքային բյուջեից 2 մլն դրամ է ծախսել 12 անձի «պատիվ տալու» համար. «Ժողովուրդ»
6128 դիտում
11:52 26-12-2017
Երևանի տոնական լուսավորության համար բյուջեից ծախսել են 24 մլն 500 հազար դրամ. «Ժողովուրդ»
5211 դիտում
10:20 20-12-2017
Ամանորյա ծախսերի համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»