54476 դիտում
15:29 07-09-2017
Արտակարգ դեպք Արթիկի բանտում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից վերադարձած կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի թմրանյութ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հանձնարարականով ծառայողական քննություն է սկսվել սեպտեմբերի 5-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Այդ օրը «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնունքի ընդունման սենյակում զննություն են կատարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից բանտ վերադարձած կալանավոր՝ 40-ամյա Զորիկ Մեսինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանտի աշխատակիցները նրա մոտ եղած «Գառնի» ծխախոտների տուփի բլոկի մեջ հայտնաբերել են 2 հատ բաց վիճակում գտնվող ծխախոտատուփ և թափանցիկ պոլիէթիլենային փաթեթավորված փաթեթ։
Խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են նաև մի քանի հատ 5000 դրամանոցներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծխախոտատուփերից մեկի մեջ հայտնաբերվել են առանձին փաթեթներ, որտեղ եղել է մուգ դարչնագույն 5.37 գրամ կշռով բուսական զանգված։ Իսկ երկրորդի մեջ ՝մուգ դարչնագույն 2.82 գրամ կռշով բուսական զանգված։
Բանտի աշխատակիցները փաթեթի մեջ հայտնաբերել են նաև բջջային հեռախոս, WIFI սարք, ականջակալ, լիցքավորիչ, ՍՏB մալուխ և բաժանորդային քարտեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ. Մեսինյանը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, նախկինում եղել է 2 անգամ դատապարտված և մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 268 հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 66 հոդվածի հատկանիշներով և նրա կալանքը ի սկիզբ է համարվում այս տարվա մարտի 9-ը։
Նա հայտնել է, որ փաթեթները Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի խաչմերուկում իրեն փոխանցել է իր ազգականը, ում տվյալները «Արթիկ» ՔԿՀ-ում պարզում են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: