211652_close_icon
views-count5149 դիտում article-date 16:36 07-09-2017

Ստեղծել ենք 3 %-անոց դրամային վարկային ռեսուրս, որ խաղողի մթերումն իրականացնենք արագ և էֆեկտիվ. Կարեն Կարապետյան

Կառավարության հերթական նիստում այսօր Կարեն Կարապետյանն, անդրադառնալով գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ բարձրացված հարցերին, նշել է. «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում: Կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում այն ֆինանսական դժվարություններ կարող է ստեղծել իրենց համար»: Այդ նպատակով վարչապետը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ: Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել: «Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր