2754 դիտում
22:22 08-09-2017
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Տալլինում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթներ ունեցան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ակնկալիքներին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը կարող է հանդիսանալ բրյուսելյան գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից։
Նմանատիպ նյութեր
917 դիտում
20:05 23-05-2016
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
2842 դիտում
17:10 10-07-2017
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
960 դիտում
22:25 29-06-2015
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»