8518 դիտում
14:39 13-09-2017
Սպասում ենք ՀՀ կառավարության՝ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու փաստարկներին. Ռիչարդ Միլս
Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն, անդրադառնալով Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հնարավոր ստորագրմանը, ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է:
«Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»,- ասաց նա:
Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1970-ական թվականներին ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրականացմանը:
«Մենք սպասում ենք, թե Հայաստանի կառավարության կողմից ինչ փաստարկներ կներկայացվեն, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Նմանատիպ նյութեր
2909 դիտում
09:53 04-07-2018
Այսօր նշում ենք Ամերիկայի հեղափոխական ոգու հաղթանակը նոր Հայաստանում․ Ռիչարդ Միլս․ «Առավոտ»
5183 դիտում
20:40 14-08-2018
Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. Ռիչարդ Միլս
12228 դիտում
21:36 20-07-2017
Պատրաստ ենք աջակցել մեր երկու մեծ ազգերի կապերի ամրապնդման գործում. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»