3830 դիտում
20:27 13-09-2017
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և միջազգային գործընկեր կառույցների հետ տարիների արդյունավետ համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում։ ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում հայ և լեհ հնագետները հինգերորդ տարին է պեղումներ են իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքում:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով հնագիտական աշխատանքներն արգելոց-թանգարանի տարածքում մեկնարկել են:
Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, բարձր գնահատելով գործակցությունը, հպարտությամբ է խոսում ձեռբքերումների մասին: Նրա փոխանցմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանում արդեն հայ-լեհական երկու արշավախումբ է գործում։
Հնագիտական արշավախմբի հայկական խմբի պատասխանատուն համոզված է, որ այս տարվա պեղումների արդյունքում նույնքան հետաքրքիր բացահայտումներ կարվեն, որքան նախորդ տարիներին: Արշավախմբի լեհ համաղեկավարը Վարշավայի համալսարանի հնագիտության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակն է:
«Հույս ունեմ, որ այս տարի ևս շատ հետաքրքիր նյութեր կունենանք և մեկ քայլ առաջ կտանենք Հայաստանի վաղագույն շրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը, առավել ևս որ ամենաբարդ խնդիրները, հատկապես կապված ածխածնային և այլ նյութերի լաբորատոր հետազոտության հետ, լեհական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է արտասահմանում»,-ավելացնում է Աշոտ Փիլիպոսյանը։
Ի դեպ` հայ-լեհական համատեղ պեղումները նաև նշանավորվել են Երևանում և Վարշավայում անցկացված գիտաժողովներով։ 2016թ.-ի հունիսին Վարշավայում կազմակերպվել է գիտաժողով, իսկ Լեհաստանի Մռոնգովո քաղաքի Երկրագիտական թանգարանում բացվել` Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված` «Հայաստանի հնագիտական ժառանգությունը» թեմայով ցուցահանդես (կազմակերպիչներ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտ, «Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոն):
ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղարի խոսքով 2016 թ.-ին Վարշավայում հրատարակվել է «Միջերկրածովյան հնագիտություն» ժողովածուն, որում եղել է նաև Մեծամորին նվիրված գիտական հոդված։ Արդյունավետ համարելով տարիների համագործակցությունը` Ա. Փիլիպոսյանը առանձնացնում է նաև գիտական աշխատանքներին հատկացված լեհական կողմի ֆինանսական աջակցությունը։
ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ`Տիգրան Զաքյանը, Հասմիկ Սիմոնյանը, Մենուա Գևորգյանը և Ներսես Մամիկոնյանը հնարավորություն են ունեցել երկու ամսով որակավորման դասընթացներ անցնել Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում և համապատասխան վկայագրեր ստանալ։
[b]
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
8064 դիտում
16:40 18-05-2018
Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
1253 դիտում
20:14 27-12-2022
Պատմամշակութային արգելոց-թանգարանների տոնական օրերի աշխատանքային գրաֆիկը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»