211652_close_icon
views-count4485 դիտում article-date 09:24 14-09-2017

Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ. դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ. Էդմոն Մարուքյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Սարսափելի աբսուրդային փաստարկ է բերվել այս օրերին, որ եթե Հայաստանը դուրս գա, ԵՏՄ են մտնում Թուրքիան և Ադրբեջանը: Նախ` եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵՏՄ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա դրա դեմն առնել: Սա` մեկ: Երկրորդ` Թուրքիան և Ադրբեջանն այնքան պատկերացում ունեն իրենց հարաբերությունները զարգացնելու մասին, որ երբևէ չեն մտնի ԵԱՏՄ կազմի մեջ: Թուրքիան իր` Եվրամիության հետ եղած բարձր գնողունակության 500-մլնանոց շուկան չի թողնի ու գա մտնի ԵՏՄ 170 մլնանոց աղքատ, ցածր մակարդակով, սահմանափակումներով շուկա: Երրորդ` Թուրքիան ներկայումս ևս ազատ առևտուր է անում ԵՏՄ անդամ երկրների հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` նա այս պահին շահեկան վիճակում է գտնվում, որովհետև նրա վրա չեն տարածվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Հայաստանի վրա դրանք տարածվում են: Եվ նրանք կյանքում նման քայլ չեն անի»,- մեր թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցության հարցը: Ըստ նրա` շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր