211652_close_icon
views-count18894 դիտում article-date 13:10 14-09-2017

Կիմ Չեն Ընը խոստանում է «խորտակել Ճապոնիան» և «մոխրի վերածել ԱՄՆ-ն»

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնում է, որ Փհենյանը կարող է միջուկային զենք կիրառել Ճապոնիայի դեմ և «խորտակել» այդ պետությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն «վերածել խավարի ու մոխրի», հաղորդում է Reuters-ը։ «Արշիպելագի 4 կղզիներ պետք է ընկղմվեն ծովի մեջ միջուկային հարվածից հետո։ Ճապոնիան այլևս չպետք է գոյություն ունենա մեր կողքին»,-մեջբերում է գործակալությունը ԿՀԳ-ի հայտարարությունը։ Բացի այդ, Փհենյանը քննադատել է ՄԱԿ ԱԽ-ի նոր բանաձևը՝ հայտարարելով, որ այն «գնվել է ԱՄՆ-ի կողմից», և որ ՄԱԿ-ը որոշումները կայացնում է Վաշինգտոնի թելադրանքով։

Նմանատիպ նյութեր