31714 դիտում
20:46 14-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. 77-ամյա գաղթական կինը հայտնվել է դրսում և գիշերում է բաց երկնքի տակ, նրա հույսը բարի մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շատ տարիներ առաջ Հայաստան գաղթած 77-ամյա Սվետլանա Ավագյանն ունի աշխատանքային մոտ 40 տարվա փորձ, սակայն վերջին 1 ամսվա ընթացքում ստիպված գիշերում է բաց երկնքի տակ:
Ինչպես ինքն է նշում, բոլոր բարեկամները մահացել են, խնամող չունի: Երկար ժամանակ ապրել է «Նաիրի» հյուրանոցի նկուղային սենյակներից մեկում, սակայն ինչ-ինչ պատճառներով այնտեղից հանել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լավ է ապրել, երբ աշխատում էր, սակայն հյուրանոցի աշխատակիցներն իր հետ լավ չեն վարվել. հոսանքը անջատել են, ջուրը կտրել և մի օր էլ խաբել, թե իբր տուն են տալիս, տարելեն կնոջը հոգեբուժարան: Այնտեղ, բնականաբար, հասկացել են, որ կինը խնդիրներ չունի և դուրս են գրել:
Այսպես էլ Ս. Ավագյանը հայտնվել է փողոցում՝ բաց երկնքի տակ: Տարեց կինը խնդրեց, որ իրեն մի անկյուն տրամադրեն, քանի դեռ եղանակներն այնքան էլ չեն ցրտել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+