4915 դիտում
15:20 14-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բարերար Էդուարդո Էռնեկյանի, մի շարք պաշտոնատար անձանց և պատվավոր հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Դպրոցի օրհնության կարգը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանրակրթական ուսումնական այդ հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ՝ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր և լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 և ավելի աշակերտի:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
17:21 21-10-2014
Նախագահը ներկա է գտնվել Հատուկ քննչական ծառայության նոր մասնաշենքի բացմանը
12619 դիտում
11:31 07-10-2015
Նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացմանը. ֆոտոռեպորտաժ
1490 դիտում
20:10 16-05-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
586 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
994 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում