8145 դիտում
12:04 15-09-2017
Սոնա Ասատրյանը՝ շախմատի մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի պատանիների և աղջիկների (Մ 8, 10, 12, 14, 16 և18 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը:
Մ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը փայլուն հանդես եկավ: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց չեմպիոնական տիտղոսը (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Ասատրյանը 128 կետով բարելավեց նաև անհատական վարկանիշը: Այս տարիքային խմբում Մարիամ Ավետիսյանը 6 միավորով 7-րդն է:
Մ 16 տարեկան աղջիկների առաջնությունում Աննա Սարգսյանը 7 միավորով բաժանեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստուհին դարձավ չորրորդը և անմասն մնաց մեդալից:
Մ 10 տարեկան տղաների մրցապայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բավարարվեց 6-րդ հորիզոնականով:
Մրցանակային տեղերին մոտ էին Շանթ Սարգսյանը (Մ 16) և Հայկ Մարտիրոսյանը (Մ 18): Նրանք վերջին տուրից առաջ իրենց մրցաշարերում բաժանում էին առաջին տեղը, սակայն որոշիչ պարտիաներում կրած պարտությունները նրանց ետ մղեցին (համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղեր):
Առաջնությանը մասնակցում էր Հայաստանի 36 ներկայացուցիչ: Իրենց տարիքային խմբերում լավագույն տասնյակում են նաև Բենիկ Աղասարովը (Մ 8, 10-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (Մ 14, 10-րդ տեղ):
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
19:19 20-08-2024
Սոնա Կրկյաշարյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի չեմպիոն
2254 դիտում
18:41 19-11-2023
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Այս բաժնից
2350 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2701 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4009 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային