3375 դիտում
21:46 15-09-2017
Կայացել է Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստի այսօրվա օրակարգում քննարկվել է ազատությունից զրկման վայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը։
Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։
Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող խնդիրներ, ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերի և դրանց լրացման կարգի համապատասխանության հարցը միջազգային իրավական չափանիշներին։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փակ հաստատություններում անձանց և հատկապես անչափահասների կրթության իրավունքի ապահովմանն առնչվող ու ձերբակալվածներին պահելու վայրում մերձավոր ազգականների հետ միջնորմով տեսակցությունների հետ կապված խնդիրներին։
Հանդիպման ավարտին քննարկման առարկա են դարձել նաև հոգեբուժական հաստատություններում անձի իրավունքների ապահովման խնդիրները։
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2439 դիտում
19:51 02-05-2017
Տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»