211652_close_icon
views-count2868 դիտում article-date 22:19 15-09-2017

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է Արժույթի Միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը, դրանց ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը։ Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատակացման ուղղությամբ իրականացվող քայլերը և ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքին, առաջիկա անելիքներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ արտաքին պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը և էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղվող վարկային միջոցների ազդեցությունը արտաքին պարտքի ծավալների վրա։ [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր