«Բավարիան» մի քանի ամսով կորցրեց Նոյերին
«Բավարիան» երկար ժամանակով կորցրեց իր ավագ Մանուել Նոյերին: 31-ամյա դարպասապահը ձախ ոտքի լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվելու է:
Վնասվածքի պատճառով Նոյերը մի քանի ամիս չի խաղա: Նախորդ մրցաշրջանի վերջնամասը Նոյերը նույնպես բաց էր թողել վնասվածքի պատճառով, որստացել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ռեալի»հետ խաղում (2:4):
«Բավարիայի» պահեստային դարպասապահ Սվեն Ուլրայխը այս մրցաշրջանում արդեն խաղադաշտ է մտել Գերմանիայի Սուպերգավաթի և Գավաթի համար հանդիպումներում: