211652_close_icon
views-count2363 դիտում article-date 11:23 22-09-2017

Լավրովն ու Գուտերրեշը Նյու Յորքում քննարկել են ՄԱԿ-ում բարեփոխումներին առնչվող հարցեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտտերեշը ՆՅու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպում են անցկացրել, որի ժամանակ խոսել են կազմակերպությունում բարեփոխումներ անցկացնելու հարցը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հակամարտություններին։ Անմասն չի մնացել Ուկրաինայի թեման։ Նրանք կարծիքներ են փոխանակել ՄԱԿ-ի բարեփոխումների հարցով, գնահատել Սիրիայում իրավիճակը, ինչպես նաև Հյս. Կորեայի հրթիռային-միջուկային ծրագրի հնարավոր վտանգը։ Վերջում Լավրովն ասել է, որ Մոսկվան հավատում է ՄԱԿ-ի կենսունակությանը և արդյունավետ գործունեությանը։

Նմանատիպ նյութեր