211652_close_icon
views-count2806 դիտում article-date 14:42 22-09-2017

Չինաստանը դեմ է հանդես եկել Փհենյանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառմանը

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Փհենյանի դեմ առանց ՄԱԿ ԱԽ-ի համաձայնության նոր, միակողմանի պատժամիջոցներ սահմանելը սխալ է և Չինաստանը դեմ է հանդես գալիս այդ քայլին, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ հրաման է ստորագրել Հյս. Կորեայի հետ առևտրային հարաբերությունների մեջ գտնվող մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ։ Սպիտակ Տունը հայտնել է, որ նոր պատժամիջոցները կհասնեն նրանց, ովքեր տեխնոլոգիական ծառայություններ կմատուցեն։ «Մեր դիրքորոշումը հստակ է և հետևողական այդ հարցում»,-ասել է Լու Կանը։

Նմանատիպ նյութեր