211652_close_icon
views-count26763 դիտում article-date 13:54 23-09-2017

Թուրքիայից Հայաստանի պետական սահմանը հատելու պահին հայտնաբերվել է 30-35 տարեկան սահմանախախտ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ զորամասի ծառայողները Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում տեղակայված ուղեկալներից մեկից ապօրինի Հայաստան մուտք գործելու ժամանակ բռնել են մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Թուրքիայի Հանրապետությունից փորձել է Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել, ինչը կանխվել է սահմանապահների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, 30-35 տարեկան։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ նյութեր