10355 դիտում
20:29 26-09-2017
ՀԱՊԿ-ը հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում
ՀԱԽԿ-ը որոշել է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում:
«Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո»,- այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին. ակտիվ մասը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում: Այդ օրը տեղի կունենան «Որոնում 2017» հատուկ տակտիկական զորավարժությունները: Հոկտեմբերի 7-ին «Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվեն բաց զորավարժություններ, որոնց ընթացքում կցուցադրվեն հետախուզական ուժերի պրակտիկ գործողությունները:
«Այս ամենի տրամաբանական շարունակությունը կլինեն «Համագործակցություն» խորագիրը կրող զորավարժությունները, որը ևս կանցկացվի Հայաստանի տարածքում` հոկտեմբերի 9-13-ը: Այս զորավարժություններին կմասնակցեն նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները»,- մանրամասնեց Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները կանցկացվեն Ղազախաստանում և Տաջիկստանում: Տաջիկստանում զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերին: Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի շուրջ 12 հազար մարդ:
«Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
820 դիտում
15:53 29-03-2023
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք
1758 դիտում
14:43 23-05-2014
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել
Այս բաժնից
682 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
808 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը