4716 դիտում
22:58 26-09-2017
Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատաժողով գյուղոլորտի նոր ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը, Դաշինքի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Դաշինքի անդամներին ընդգրկել ծրագրերի իրականացման գործընթացում, ինչն էականորեն կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նախարարը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է աջակցել դրանց կազմակերպմանը:
Գյուղատնտեսության նախարարարության պատասխանատուները ներկայացրել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը, դրանց հիմնական գաղափարախոսությունը, հիմնադրույթները, ակնկալվող արդյունքները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին:
Գյուղատնտեսական դաշինքի պատասխանատուները դրական են գնահատել ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել ծրագրերի իրազեկման աշխատանքների հարցում, ինչպես նաև պարբերաբար քննարկումներ կազմակերպել ընթացիկ հարցերի շուրջ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3266 դիտում
16:28 17-02-2022
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը միացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին. կրճատումներ կլինեն
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին