4442 դիտում
16:50 27-09-2017
Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, փոխնախարարներ Սերգեյ Խաչատրյանը և Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի ու ՌԴ ԱՆ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի տեղեկալ Դարյա Շիմանովսկայայի հետ քննարկել են առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, պարտադիր բժշկական ապահոգագրությանն առնչվող և մի շարք այլ հարցեր։
Մասնավորապես, հայ գործընկերներին հետաքրքրել է, թե Ռուսաստանի Դաշնությունում պարտադիր բժշկական ապահովագրությունը արտասահմանյան քաղաքացիների և աշխատանքային միգրանտների բժշկական ինչպիսի ծածկույթ է ապահովում։ Հանդիպման ընթացքում մանրամասնվել են նաև բժշկական ծառայությունների գնագոյացման, կլինկական ուղեցույցների ներդրման մեխանիզմները։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության պայմանավուրվածություն է ձեռք բերվել։
Նմանատիպ նյութեր
739 դիտում
18:59 07-08-2023
ՆԳՆ նախարարն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»