116379 դիտում
19:32 28-09-2017
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Միքայել Զադոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Զադոյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
[b]
Կասկածանքով ձերբակալված՝ ավագ քննիչ Միքայել Զադոյանն է[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0998194001506613025911944.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3296 դիտում
14:40 03-04-2015
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը
1580 դիտում
13:22 07-04-2015
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը կալանավորվել է