211652_close_icon
views-count7753 դիտում article-date 12:08 29-09-2017

Թբիլիսին հասկացրել է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության Վրաստան այցի օրերին ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամներից մեկի և վրացական կողմի միջև: Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել: Իրավիճակը անարդյունք փորձել է փրկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Մեր տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին արդեն Երևանին հասկացրել է նոր դեսպանի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, և գրեթե կասկածից վեր է, որ Սերգեյ Մինասյանը չի կարող վրացական ագրեման ստանալու հույս ունենալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր