211652_close_icon
views-count7997 դիտում article-date 15:38 29-09-2017

Եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնագրից, Իրանը նույնպես կհրաժարվի դրանից. Զարիֆ

ԱՄՆ-ն կշահի, եթե նախկինի պես հավատարիմ մնա Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրին։ Այդ մասին Al Jazeera-ի քաթարական մասնաճյուղին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա հավելել է, որ գործարքից Վաշինգտոնի հրաժարվելու դեպքում Թեհրանը նույնպես կարող է այդ քայլին գնալ կամ էլ այլ տարբերակներ գտնել։ Իսկ ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է Էր-Ռիյադի հետ երկխոսություն ծավալել մի շարք տարաձայնությունների շուրջ։

Նմանատիպ նյութեր